
Ի՞նչ պետք է իմանա գործատուն և աշխատողը 2026 թվականից
Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում իրականացվում է կարևոր բարեփոխում․աշխատանքային պայմանագրերի ամբողջական թվայնացում։ 2026 թվականի հունվարի 1-ից թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքումը դարձել է պարտադիր բոլոր գործատուների և աշխատողների համար՝ առանց բացառության։
Այս փոփոխությունը միտված է ոչ միայն իրավական պահանջների արդիականացմանը, այլև աշխատանքային հարաբերությունների թափանցիկության, վերահսկելիության և արդյունավետության բարձրացմանը։
Ի՞նչ է նշանակում աշխատանքային պայմանագրերի թվայնացում
Թվայնացումը նշանակում է, որ աշխատանքային պայմանագրերը՝
• այլևս չեն կնքվում թղթային տարբերակով,
• կազմվում, ստորագրվում, փոփոխվում և լուծվում են էլեկտրոնային համակարգի միջոցով,
• ունեն նույն իրավական ուժը, ինչ նախկին գրավոր պայմանագրերը։
Բոլոր գործողությունները իրականացվում են մեկ միասնական պետական հարթակում՝ ապահովելով տվյալների ամբողջականություն և իրավական պաշտպանություն։
Ո՞ւմ է վերաբերում պարտադիր թվայնացումը
Թվային աշխատանքային պայմանագրերի պահանջը տարածվում է․
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա,
• օտարերկրյա քաղաքացիների վրա,
• քաղաքացիություն չունեցող անձանց վրա,
• այդ թվում՝ նաև այն օտարերկրացիների, որոնք չունեն ՀՀ-ում կացությանկարգավիճակ։
Այն կիրառելի է բոլոր աշխատանքային պայմանագրերով աշխատողներինկատմամբ, անկախ ոլորտից կամ այլ հանգամանքներից։
Ո՞ր գործընթացներն են իրականացվում թվային համակարգով
Թվային համակարգը նախատեսված է հետևյալ գործողությունների համար․
• աշխատանքային պայմանագրի կնքում,
• աշխատանքային պայմանագրի փոփոխություն կամ լրացում(համաձայնագրի միջոցով),
• աշխատանքային պայմանագրի լուծում։
Այսինքն՝ աշխատողի աշխատանքային ամբողջ գործընթացը կառավարվում է մեկ թվային միջավայրում։
Ինչպե՞ս է իրականացվում պայմանագրի կնքման գործընթացը
Գործատուի գործողությունները՝
• Գործատուն լրացնում է պայմանագրի բոլոր պարտադիր դաշտերըհամակարգում։
• Ստորագրում է փաստաթուղթը էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
• Փաստաթուղթը ավտոմատ կերպով արտացոլվում է համապատասխանպետական հարթակում։
Աշխատողի գործողությունները՝
• Աշխատողը ստանում է ավտոմատ ծանուցում։
• Ծանոթանում է պայմանագրի բովանդակությանը։
• Համաձայնության դեպքում ստորագրում է պայմանագիրը էլեկտրոնայինթվային ստորագրությամբ։
Ինչպե՞ս է իրականացվում մուտքը համակարգ
• ՀՀ քաղաքացիները մուտք են գործում «Ես եմ» ազգային նույնականացմանհարթակի միջոցով։
• Օտարերկրացիները մուտք են գործում հարկ վճարողի հաշվառմանհամարով (ՀՎՀՀ) և ՊԵԿ-ի կողմից տրամադրված մուտքանուն-գաղտնաբառով։
Որո՞նք են թվային աշխատանքային պայմանագրերի դրական և բացասական կողմերը՝
Գլխավոր փոփոխությունը աշխատողի համար՝ իրավունքների և պարտականությունների տեսանելիությունն է, քանի որ պայմանագիրը կնքվումէ հստակ դաշտերի լրացմամբ։
Թե՛ գործատուի և թե՛ աշխատողի համար հեշտանում է թղթաշրջանառության գործընթացը։
Ուժեղացված վերահսկողության և հաշվետվությունների գործընթացները։
Թվային համակարգում պահպանվում են անձնական տվյալներ, և դրանց ոչ պատշաճ պաշտպանությունը կամ արտահոսքը կարող է հանգեցնել անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման։
Քանի դեռ թվային պայմանագրերի պարտադիր կիրառումը նոր ինստիտուտ է, հնարավոր են տարբեր մեկնաբանություններ դատարանների և վերահսկող մարմինների կողմից, ինչը կարող է ժամանակավորապես նվազեցնել իրավական կանխատեսելիությունը։
Բացասական է նաև այն, որ որոշ խմբերի համար դժվարանում է աշխատանքային պայմանագրերի կնքումը՝ տեխնիկական հմտությունների պակասով պայմանավորված ։
Հաճախ տրվող հարցեր․
Արդյո՞ք կարելի է պահպանել թղթային պայմանագրերը
– 2026 թվականից թղթային պայմանագրերը չեն համարվում օրինական ձևաչափ։
Արդյո՞ք թվային պայմանագիրը իրավական ուժ ունի
– Այո։ Թվային պայմանագիրը ունի նույն իրավական ուժը։
Եզրակացություն․
Այսպիսով աշխատանքային պայմանագրերի թվային համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում իրականացվող խորքային և համակարգային բարեփոխում։ Այն միտված է ոչ միայն իրավական գործընթացների թվայնացմանը, այլև աշխատանքային հարաբերությունների թափանցիկության, կանխատեսելիության և վերահսկելիության ապահովմանը։
Թվային պայմանագրերի պարտադիր կիրառումը նպաստում է գործատուի և աշխատողի իրավունքների ու պարտականությունների հստակ ամրագրմանը, նվազեցնում է կամայական մեկնաբանությունների և իրավական վեճերի առաջացման ռիսկը, ինչպես նաև ապահովում է պետական վերահսկողության ավելի արդյունավետ մեխանիզմներ։ Միևնույնժամանակ, համակարգը պահանջում է գործատուներից և աշխատողներից համապատասխան իրավագիտակցություն և տեխնիկական պատրաստվածություն, որպեսզի դրա կիրառումը ծառայի իր նպատակին և չվերածվի ձևական պարտավորության։
Այսպիսով, աշխատանքային պայմանագրերի թվայնացումը կարելի է դիտարկել որպես ժամանակակից աշխատանքային իրավունքի զարգացման անբաժանելի բաղադրիչ, որի արդյունավետ իրականացումը կախված է ինչպես օրենսդրական կարգավորումներից, այնպես էլ դրանց գիտակցված և բարեխիղճ կիրառությունից։
