Գլխավոր
Ծառայություններ
Մեր թիմըԲլոգԻրավական նորություններԿապ
Վերադառնալ իրավական թարմացումներին
3 դեկտեմբերի, 2024 թ. 3 րոպե

ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեությունների իրավական կարգավորումը

ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեությունների իրավական կարգավորումը

Հայաստանի Հանրապետությունում նախքան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը անհրաժեշտ է պարզել, թե արդյոք գործունեության տվյալ տեսակը դրա մի հատվածը լիցենզավորման ենթակա է, թե ոչ, և եթե այո, ապա որոնք են համապատսխան լիցենզիա ստանալու պահանջները և ընթացակարգերը: Լիցենզավորումը պետական կարգավորման մեխանիզմ է, որն  ուղղված է որոշակի գործունեության տեսակների նկատմամբ վերահսկողություն սահմանելուն՝ հատկապես թուլտվություն տրամադրելու առումով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Այս հոդվածում կներկայացվեն ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեությունները, լիցենզավորման գործընթացը և դրա հետ կապված իրավական կարգավորումները:

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները

ՀՀ օրենսդրությունը նախատեսում է լիցենզավորման ենթակա բազմաթիվ գործունեության տեսակներ: Դրանք կարելի է խմբավորել հետևյալ հիմնական ոլորտներում.

Առողջապահություն

  • Դեղատնային գործունեություն
  • Դեղերի արտադրություն
  • Բժշկական օգնության և սպասարկման իրականացում

Կրթություն

  • Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում
  • Հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացում
  • Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացում
  • Միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում
  • Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում
  • Այլ

Ֆինանսական ծառայություններ

  • Բանկային գործունեություն
  • Ապահովագրական գործունեություն
  • Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն
  • Այլ

Էներգետիկա

  • Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրություն
  • Էլեկտրական և ջերմային էներգիայի հաղորդում
  • Էլեկտրական էներգիայի բաշխում
  • էլեկտրական էներգիայի մատակարարում 
  • Այլ

Վիճակախաղերի, շահումներով խաղեր

  • Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում
  • Խաղատների կազմակերպում
  • Շահումով խաղերի կազմակերպում
  • Վիճակախաղերի կազմակերպում

Շինարարություն

  • Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն
  • Շինարարության իրականացում (բացառությամբ շինանարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
  • Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն
  • Այլ

Այլ ոլորտներ

  • Աուդիտորական ծառայությունների իրականացում
  • Մաքսային փոխադրողի գործունեություն
  • Հեռահաղորդակցության ցանցերի շահագործում
  • Զենքի առևտուր
  • Այլ

Ո՞րն է լիցենզիա ստանալու գործընթացը:

Որպես կանոն, լիցենզիա ստանալու գործընթացը ներառում է հետևյալ հիմնական քայլերը և փուլերը.

  1. Դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացում լիցենզավորող մարմնին
  2. Փաստաթղթերի ուսումնասիրություն լիցենզավորող մարմնի կողմից
  3. Օրենքով սահմանված դեպքերում՝ տեսչական ստուգում կամ փորձաքննություն
  4. Որոշման կայացում լիցենզիայի տրամադրման կամ մերժման վերաբերյալ
  5. Լիզենզիա տրամադրելու դրական որոշման դեպքում՝ պետական տուրքի վճարում
  6. Լիցենզիայի տրամադրում

Ինչպե՞ս է որոշվում լիցենզիայի գործողության ժամկետը:

Ըստ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Օրինակ քաղաքաշինության բնագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով: Դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով:

Ի՞նչ հիմքերով կարող է կասեցվել լիցենզիայի գործողությունը:

Լիցենզավորման ենթական գործունեությունները ենթադրում են լրացուցիչ համապատասխանության ապահովում օրենքի դրույթներին, և դրա վերահսկման նպատակով օրենքով սահմանված են լրացուցիչ պարտականություններ լիցանզավորման ենթական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների համար: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն լիցենզիայի գործողության կասեցման հիմնական հիմքերը հետևյալն են՝

  • Լիցենզիայի պայմանների խախտումը
  • Հաշվետվությունների ներկայացման ժամկետների խախտումը
  • Տարեկան պետական տուրքը չվճարելը
  • Լիցենզավորված անձի դիմումի համաձայն

Որպես վարչական ակտ, լիցենզիայի մերժման կամ կասեցման որոշումը կարող է բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով: Բողոքը կարող է ներկայացվել կասեցման կամ մերժման որոշումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Լիցենզավորող մարմինները պարտավոր են քննարկել բողոքը 10 օրվա ընթացքում: 

Լիցենզավորման առանձնահատկությունները առանձին ոլորտներում

Բանկային, ներդրումային, ապահովագրական գործունեություն

Բանկային, ներդրումային, ապահովագրական գործունեության լիցենզավորումն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Լիցենզիա ստանալու համար օրենսդրությամբ նախատեսված է կանոնադրական կապիտալի նվազագույն չափ, որը օրինակ ապահովագրական ընկերությունների դեպքում կազմում է 50,000,000 ՀՀ դրամ, ներդրումային ու բանկային գործունեության դեպքում կախված իրականացվող գործունեությունից կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սկսվում է 20,000,000 ՀՀ դրամից: Այս դեպքում անհրաժեշտ է ապահովել ղեկավարների մասնագիտական ու որակավորման համապատասխանությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված տեխնիկական հագեցվածության պայմանները:

Դեղերի արտադրության և բժշկական օգնության ոլորտ

Դեղատնային գործունեության լիցենզավորումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան տարածք և սարքավորումներ, ապահովել օրենսդրության համապատասխան տեխնիկական ապահովվածության, սանիտարահիգենիկ պայմաններ, ապահովել օրենսդրությամբ նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող համապատասխան թվաքանակով անձնակազմի առկայություն:

Հարկ է նշել, որ վերոնշյալ ոլորտային առանձնահատկությունները չեն սահմանափակվում միայն նշված օրինակներով: Յուրաքանչյուր ոլորտ ունի իր յուրահատուկ պահանջները և կարգավորումները, որոնք անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել լիցենզիա ստանալու գործընթացը սկսելուց առաջ:

Եթե ցանկանում եք ստանալ մանրամասն խորհրդատվություն լիցենզավորման գործընթացի վերաբերյալ կամ օգնություն լիցենզիայի ստացման հարցում, Retrieve Legal & Tax-ի փորձառու իրավաբանները պատրաստ են աջակցել ձեզ: 

Կապ մեզ հետ