
Էլեկտրոնային ստորագրությունը օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տալիս անվտանգ և վավեր կերպով օգտվել Հայաստանի Հանրապետության պետական էլեկտրոնային ծառայություններից, ստորագրել փաստաթղթեր և իրականացնել առցանց գործարքներ։
Էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Օտարերկրյա քաղաքացիներին էլեկտրոնային ստորագրություն տրամադրվում է երկու եղանակով՝ կախված նրանց իրավական կարգավիճակից և օգտագործման նպատակից։
Էլեկտրոնային ստորագրության տրամադրման եղանակները․
Օտարերկրյա քաղաքացիներին էլեկտրոնային ստորագրություն տրամադրվում է երկու եղանակով՝
1. ՀԾՀ-ի հիման վրա (Հանրային ծառայությունների համարանիշ)
Այս տարբերակը նախատեսված է այն օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ունեն ՀՀ կացության քարտ կամ հատուկ անձնագիր և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։
Որտե՞ղ կարող է օգտագործվել
ՀԾՀ-ի հիման վրա տրամադրված էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է՝
• ՀՀ ՊԵԿ-ի էլեկտրոնային հարթակներում փաստաթղթերի ստորագրման համար
o self-portal.taxservice.am
o file-online.taxservice.am
• Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում
o e-request.am
• Word, Excel և PDF ֆայլերի էլեկտրոնային ստորագրման դեպքում
Ինչպե՞ս ստանալ (քայլ առ քայլ)
1. Մուտք գործել ԷԿԵՆԳ պաշտոնական կայք
2. Ընտրել «Ստորագրություն օտարերկրացիների համար» բաժինը
3. Ընտրել ՀԾՀ-ի հիման վրա ստորագրություն ստանալու տարբերակը
4. Լրացնել անհրաժեշտ տվյալները և կցել պահանջվող փաստաթղթերը
5. Նույնականացումից հետո ստանալ էլեկտրոնային նամակ՝
o ARX CoSign ծրագրի հղմամբ
o էլեկտրոնային ստորագրության հավաստագրով
o օգտանունով և մեկնարկային գաղտնաբառով
6. ԷԿԵՆԳ-ի հրավերով 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալգրասենյակ՝ անձնական նույնականացման համար
ԷԿԵՆԳ հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4, 5-րդ հարկ
Ուշադրություն
Հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) միջոցով էլեկտրոնայինստորագրություն չի տրամադրվի, եթե օտարերկրյա քաղաքացին չի գտնվումՀՀ-ում։
2. ՀՎՀՀ-ի հիման վրա (Հարկ վճարողի հաշվառման համարանիշ)
Այս տարբերակը հարմար է այն օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ունեն ՀՀ կացության քարտ կամ հատուկ անձնագիր և կարող են դիմել անկախ գտնվելու վայրից։
Որտե՞ղ կարող է օգտագործվել
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում
• self-portal.taxservice.am
Ինչպե՞ս ստանալ (քայլ առ քայլ)
1. Լիազորված անձը դիմում է ՀՀ ՊԵԿ
2. ՊԵԿ-ում գրանցվում է համապատասխան էլեկտրոնային փոստը
3. ՊԵԿ-ը ուղարկում է մուտքի հղում (օգտվողը ինքնուրույն ստեղծում է մուտքանուն և գաղտնաբառ)
4. Օտարերկրյա քաղաքացին դիմում է ԷԿԵՆԳ կայքի միջոցով
5. Ընտրում է ՀՎՀՀ-ի հիման վրա ստորագրություն ստանալու տարբերակը
6. Լրացնում է պահանջվող տվյալները և կցում փաստաթղթերը
7. 1–2 աշխատանքային օրվա ընթացքում ստանում է էլեկտրոնայինստորագրության տվյալները
Վճարման չափը և կարգը
• Էլեկտրոնային ստորագրությունը տրամադրվում է 3 տարի ժամկետով։
• Ծառայության համար վճարը կազմում է 30,000 ՀՀ դրամ:
• Վճարումն իրականացվում է բանկային փոխանցմամբ։
• Փոխանցումն անհրաժեշտ է իրականացնել 1570004596000500 հաշվեհամարին՝ «Նպատակ» դաշտում նշելով « ՀԾՀ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ»։
Հաճախ տրվող հարցեր՝
Կարո՞ղ եմ ստանալ էլեկտրոնային ստորագրություն, եթե չունեմ ՀԾՀ
– Էլեկտրոնային ստորագրություն կարող եք ստանալ միայն ՀԾՀ ստանալուցհետո։ Ստանալու համար կարող եք դիմել ՀՀ ՆԳՆ միգրացիային և քաղաքացիության ծառայություն։
Որքա՞ն ժամանակում է տրամադրվում ստորագրությունը
– Սովորաբար՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում։
