Home
Practice Areas
Our TeamBlogLegal UpdatesContact
Back to Blog
September 12, 2025 3 min read

6 ամենատարածված սխալները՝ Հայաստանում ընկերություն գրանցելիս

6 ամենատարածված սխալները՝ Հայաստանում ընկերություն գրանցելիս

6 ամենատարածված սխալները Հայաստանում ընկերություն գրանցելիս

Հայաստանում շատ ձեռնարկատերեր գրանցում են ընկերություն՝ առանց նախապես ողջ գրանցման գործընթացը հասկանալու, ինչը կարող է հանգեցնել խնդիրների և ֆինանսական կորուստների։ Ստորև ներկայացված են ամենահաճախ հանդիպող սխալները, որոնցից անհրաժեշտ է խուսափել:

  1. Կազմակերպաիրավական ձևի ընտրություն

Ընկերության տեսակը (ՍՊԸ, ԱՁ, ԲԸ) պետք է ընտրել ընկերության գործունեության բնույթից, ներդրումային պահանջներից և հարկաբյուջետային առավելություններից ելնելով։  Այս հանգամանքը հաշվի չառնելը կարող է դժվարացնել ընկերության հետագա գործունեությունը: Կազմակերպաիրավական ձևի ճիշտ ընտրություն կատարելու համար կարող եք կարդալ համապատասխան ուղեցույցը:

  1. Գրանցման հայտ 

Ընկերության գրանցման դիմումն ունի որոշ պահանջներ, որոնց չհետևելու, կամ դիմումում ներկայացված փաստաթղթերի՝ օրենքի հետ անհամապատասխան լինելու դեպքում գրանցումը կարող է մերժվել: Այս ուղեցույցը կօգնի իմանալ, թե ինչպես պետք է գրանցել ընկերությունը:

  1. Ընկերության անվան ընտրություն

Ընկերության անվանումը պետք է հստակ արտահայտի ձեր գործունեությունը, չխախտի այլ ընկերությունների իրավունքները և համապատասխանի ՀՀ օրենքներին։ 

  • Անվանումը չպետք է համընկնի արդեն գրանցված մեկ այլ ընկերության անվան հետ (կարելի է նախապես ստուգել ՀՀ Պետական գրանցամատյանի տվյալների բազայում)։
  • Եթե ընկերության անվանումը պարունակում է «Հայաստան», «Հայ» բառերը կամ դրանց թարգմանությունները, անհրաժեշտ է վճարել տարեկան 600,000 դրամ պետական տուրք (բացառությամբ հասարակական կազմակերպությունների)։
  • Անվան դիմումը կարող է մերժվել, եթե նման է հանրապետության կամ այլ պետությունների անուններին, պարունակում է «բանկ», «ապահովագրություն», «նոտար» և նմանատիպ բառեր առանց համապատասխան լիցենզիայի կամ թույլտվության։
  1. Տեղական հասցե, հեռախոս և էլ․ փոստ

Ընկերություն գրանցելու համար պարտադիր է ունենալ Հայաստանում գրանցված իրավաբանական և գրանցման հասցե։ Այս սխալն առավել հաճախ թույլ են տալիս օտարերկրյա քաղաքացիները, ովքեր իրավաբանական հասցեի փոխարեն ներկայացնում են իրենց բնակության հասցեն: Իրավաբանական հասցեն գործածվում է պետական մարմիների հետ հաղորդակցության (օրինակ՝ ծանուցումներ ստանալու) համար:

Անհրաժեշտ է նաև ունենալ տեղական հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե, քանի որ պետական մարմինների հետ ամբողջ հաղորդակցությունը (ընդ որում հարկային ծանուցումները) իրականացվում է դրանց միջոցով։ Էլ․ հասցեն անհրաժեշտ է առանձին նշումով ներկայացնել ընկերության կանոնադրության մեջ:

  1. Օտարերկրյա փաստաթղթերի օրինականացում և թարգմանում

Եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցվող ընկերության հիմնադիրը կամ բաժնետերը օտարերկրյա քաղաքացի է կամ օտարերկրյա իրավաբանական անձ, ապա նրա փաստաթղթերը պետք է պարտադիր անցնեն ապոստիլացում։

  1. Արտոնությունների դիմելու ժամկետներ

Հայաստանում նորաստեղծ ընկերությունները հաճախ սխալվում են՝ ժամանակին չդիմելով հարկային արտոնությունների համար։ 

Ամենատարածված դեպքերից մեկն առնչվում է շրջանառության հարկի (առավելագույնը 10%) համակարգին, որին պետք է դիմել ընկերության գրանցումից հետո՝ 21 օրվա ընթացքում։ Եթե ընկերությունը նշված ժամկետում չի դիմում, այն մեխանիկորեն համարվում է ավելացված արժեքի հարկ (20%) վճարող։

Հայաստանում ընկերություն գրանցելիս հաճախ թույլ տրվող սխալներից խուսափելը նույնքան կարևոր է, որքան բուն գրանցման գործընթացը։ Ճիշտ իրավական և հարկային քայլերի ընտրությունը կարող է էականորեն ազդել ընկերության հետագա հաջողության վրա։ Retrieve Legal and Tax ընկերության թիմը պատրաստ է օգնել խուսափել նման սխալներից և լիարժեք օգտվել Հայաստանի առաջարկած հնարավորություններից ու արտոնություններից։ Մեզ կարող եք դիմել ցանկացած խորհրդատվության կամ անհատական աջակցության համար։

Contact Us
6 ամենատարածված սխալները՝ Հայաստանում ընկերություն գրանցելիս - Retrieve