22 ապրիլի, 2026 թ. 4 րոպե

Կարո՞ղ է օտարերկրյա քաղաքացին բիզնես հիմնել Հայաստանում

Business registration

Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաբաց արտասահմանյան ներդրումային ռեժիմներից մեկը. այն թույլ է տալիս շատ ոլորտներում 100% օտարերկրյա սեփականություն, ընկերության գրանցման պարզեցված ընթացակարգեր և փոքր ու միջին ձեռնարկությունների համար համեմատաբար ցածր հարկեր։

Սույն ուղեցույցը ներկայացնում է 2026թ․ Հայաստանում ընկերություն հիմնող օտարերկրյա քաղաքացիների համար անհրաժեշտ գործողությունների ընթացքը, փաստաթղթերը, ժամկետները և իրավական պահանջները։

Քայլ առ քայլ գործընթաց. փաստաթղթեր, ժամկետներ և անհրաժեշտ գործողություններ

Ընտրեք Ձեր բիզնեսի կազմակերպաիրավական ձևը

Հայաստանում ամենատարածված ընկերության տեսակներն են՝

  • ՍՊԸ (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) — լավագույնն է ստարտափների և ՓՄՁ-երի համար
  • ՓԲԸ / ԲԲԸ (Փակ/Բաց բաժնետիրական ընկերություն) — ավելի խոշոր ներդրումային ծրագրերի համար
  • Անհատ ձեռնարկատեր — փոքր անհատական գործունեության համար

Օտարերկրյա հիմնադիրների մեծամասնությունը նախընտրում է ՍՊԸ ձևը, քանի որ այն պարզ է, մատչելի և ճկուն։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Օտարերկրյա հիմնադիրների համար բնորոշ փաստաթղթերն են՝

  • Անձնագրի պատճենը (հայերեն նոտարական վավերացված թարգմանությամբ)
  • Ընկերության անվանումը և գործունեության բնագավառը
  • Հայաստանում գտնվող իրավաբանական հասցեն
  • Տնօրենի վերաբերյալ տվյալները
  • Կանոնադրություն
  • Հիմնադրի(ների) որոշումը
  • Ժողովների արձանագրությունները

Ընկերության գրանցումը Հայաստանում

Հայաստանում ընկերության գրանցումն իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միջոցով, որը գործում է պարզեցված և հիմնականում թվային ընթացակարգով։ Ստանդարտ ՍՊԸ-ի համար՝ պատշաճ կերպով պատրաստված փաստաթղթերով, գրանցումը սովորաբար ավարտվում է նույն օրվա ընթացքում կամ 2-3 աշխատանքային օրում։ Եթե դիմումում առկա են տեխնիկական սխալներ կամ բացակայող տեղեկություններ, գործընթացը կարող է երկարաձգվել մինչև մոտավորապես հինգ աշխատանքային օր՝ ուղղումներ կատարելու նպատակով։

Գրանցման ընթացքում առաջարկվող ընկերության անվանումը վերանայվում և հաստատվում է, տրվում է պաշտոնական պետական գրանցման համարը, և ընկերության հարկային նույնականացման համարը գեներացվում է ավտոմատ կերպով՝ առանց հատուկ դիմումի անհրաժեշտության։ Պետական ռեգիստրում գրանցվելուց հետո ընկերությունը դառնում է լիարժեք ճանաչված իրավաբանական անձ և կարող է անմիջապես սկսել պայմանագրեր կնքել և իրականացնել բիզնես գործունեություն։ Կարևոր է նշել, որ հայկական օրենսդրությունը հիմնադիրներից կամ բաժնետերերից չի պահանջում հայկական քաղաքացիություն կամ բնակության կարգավիճակ՝ ընկերություն հիմնելու կամ դրա սեփականատեր դառնալու համար։

Հարկային գրանցում և հարկման ռեժիմի ընտրություն

Գրանցումից հետո անհրաժեշտ է ընտրել հարկման համակարգը։

Տարածված հարկման ռեժիմներն են՝

  • Միկրոբիզնես
  • Շրջանառության հարկ
  • Ընդհանուր հարկում — 18% շահութահարկ + 20% ԱԱՀ (անհրաժեշտության դեպքում)

Բացի այդ, անհրաժեշտ է՝

• Աշխատակիցներին գրանցել հարկային մարմնում

• Ստանալ առցանց հարկային հաշվետվության մուտք

• Բացել բանկային հաշիվ

Միգրացիա և բնակություն

Ընկերության սեփականատեր լինելը ինքնաբերաբար բնակության իրավունք չի տալիս։

Եթե նախատեսում եք բնակվել Հայաստանում, անհրաժեշտ է դիմել բնակության կարգավիճակ ստանալու համար։ Բիզնեսի սեփականությունը կարող է հիմք հանդիսանալ ժամանակավոր կամ մշտական բնակության համար՝ կախված բիզնես գործունեությունից և տնտեսական ներդրումից։

Միակ բացառությունը ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միություն) երկրների քաղաքացիներն են, քանի որ նրանք դիմում են Հայաստանում օրինական բնակության վկայական ստանալու համար.

Բիզնեսի հիման վրա բնակության համար բնորոշ փաստաթղթերն են՝

  • Անձնագիր (նոտարական թարգմանությամբ)
  • Դիմումի ձևաթղթեր
  • Ընկերության գրանցման վկայական
  • Բիզնես գործունեության հաստատում
  • Հարկային հաշվետվություններ (կարող են չպահանջվել)

Մշակման ժամկետը՝ 40-50 օր։

Բանկային հաշվի բացում

Կորպորատիվ բանկային հաշվի բացումը պարտադիր քայլ է ընկերության գրանցումից հետո, քանի որ գործարքներ իրականացնելու, հարկեր վճարելու, վճարումներ ստանալու և գործառնական ծախսերը կառավարելու համար անհրաժեշտ է ունենալ գործող հաշվեհամար: Փողերի լվացման դեմ պայքարի (ՓԼԴՊ) ստանդարտ ընթացակարգեր, և օտարերկրյա հիմնադիրները պետք է պատրաստ լինեն լրացուցիչ հարցերի։ Թեև գործընթացը հիմնականում պարզ է, վերանայման ժամկետը կախված է բանկի ներքին համապատասխանության գնահատումից և ձեր բիզնեսի բնույթից։

Բանկերը կարող են պահանջել՝

  • Դիմումի ձևաթղթեր (օրինակ՝ դիմում, FATCA)
  • Ընկերության գրանցման փաստաթղթեր (կանոնադրություն, գրանցման վկայական, հարկային համար)
  • Բաժնետերերի և տնօրենի անձնագրերի պատճենները
  • Հակիրճ բիզնես-պլան կամ նախատեսվող գործունեության նկարագրություն
  • Միջոցների ծագման վերաբերյալ բացատրություն և հիմնավորող փաստաթղթեր

Օտարերկրյա հիմնադիրները իրատեսորեն պետք է հաշվի առնեն մեկից երկու շաբաթ ժամկետ՝ հաշվի հաստատման համար, թեև ավելի բարդ դեպքերում համապատասխանության վերանայումը կարող է ավելի երկար տևել։

Գործնական խորհուրդներ, ծախսեր և իրավական հարցեր, որոնք հուզում են օտարերկրյա հիմնադիրներին

Օտարերկրացիներն ավելի բարձր հարկեր վճարո՞ւմ են։

Ոչ։ Օտարերկրյա սեփականությամբ ընկերությունները վճարում են նույն հարկի չափը, ինչ հայկական սեփականությամբ ընկերությունները։ Կրկնակի հարկումից խուսափելու նպատակով Հայաստանը բազմաթիվ երկրների հետ կնքել է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրեր։

Կարո՞ղ է օտարերկրացին լինել տնօրեն։

Այո։ Օտարերկրյա քաղաքացին կարող է լինել ընկերության տնօրենը։ Սակայն, կախված մնալու տևողությունից, կարող է անհրաժեշտ լինել աշխատանքի կամ բնակության թույլտվություն։

Հնարավո՞ր է ընկերությունը գրանցել հեռակա կարգով։

Այո։ Լիազորագրի հիման վրա իրավաբանները կարող են գրանցել ընկերությունը՝ առանց հիմնադրի ֆիզիկապես Հայաստանում ներկա գտնվելու անհրաժեշտության։

Օտարերկրյա հիմնադիրների տարածված սխալները

  • Սխալ հարկման ռեժիմի ընտրություն
  • Բնակության կանոնների չհասկացում
  • Ընկերության սխալ հասցեի օգտագործում
  • Հաշվապահական պահանջների անտեսում

Որքա՞ն ժամանակ է պահանջվում ամբողջ գործընթացի համար

Բնորոշ ժամանակացույցը՝

  • Ընկերության գրանցում — 1-2 աշխատանքային օր (առավելագույնը՝ 5 աշխատանքային օր)
  • Բանկային հաշիվ — 3-10 օր
  • Բնակության կարգավիճակ — 1-2 ամիս
  • Բիզնեսի ամբողջական հիմնում — մոտավորապես 2-4 շաբաթ։

Կապ մեզ հետ