
Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի առողջությանհամընդհանուր ապահովագրության մասին
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում փուլային կերպովներդրվում է Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգը։ Այն պարտադիր է և նպատակ ունի ապահովել յուրաքանչյուրմարդու առողջության պահպանման իրավունքի իրացումը՝ բժշկականծառայությունները դարձնելով ավելի հասանելի։
Ի՞նչ է առողջության համընդհանուր ապահովագրությունը
Առողջության համընդհանուր ապահովագրությունը պարտադիր, ոչկյանքի ապահովագրության տեսակ է, որը գործում է պետական համակարգիշրջանակում։ Այն չի փոխարինում մասնավոր ապահովագրությանը, այլստեղծում է նվազագույն երաշխավորված առողջապահականպաշտպանություն բոլոր ապահովագրված անձանց համար։
Դուք ապահովագրված լինելու եք, թե՞ ոչ
Եթե դուք պատկանում եք ստորև նշված խմբերից որևէ մեկին, ապապարտադիր պետք է ունենաք առողջության համընդհանուրապահովագրություն․
Ապահովագրության ենթակա հիմնական խմբերը՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ռեզիդենտ
• Մինչև 18 տարեկանները
• Առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանները
• Առանց ծնողական խնամքի մնացած առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները
• 65 + տարիքի քաղաքացիները
• Հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցողանձինք
• Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները
• Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքներիմասնակիցները
• Համաշխարհային պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցվածանձինք
• Բռնադատվածները
• Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկինզինծառայողները
• Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն
• Անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամը՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով
• 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները
• Անհատ ձեռնարկատերեր, նոտարներ
• 2 400 001 դրամ և ավելի համախառն եկամուտ ունեցող ԱՁ-ները և նոտարները
Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրվելու համար
Վարձու աշխատողների համար
• Ձեզ համար որևէ լրացուցիչ գործողություն անհրաժեշտ չէ
• Ապահովագրավճարը հաշվարկվում և փոխանցվում է գործատուի(հարկային գործակալի) կողմից
• Գումարը պահվում է ձեր աշխատավարձից՝ օրենքով սահմանված չափով
Անհատ ձեռնարկատերերի համար
• Տարեկան շրջանառությունը պետք է կազմի առնվազն 2 400 001 դրամ
• Պետք է ներկայացնել համապատասխան հաշվետվություն մինչև 2026 թ․ապրիլի 20-ը
• Ապահովագրավճարը վճարվում է միանգամից 12 ամսվա համար
Որքա՞ն է ապահովագրավճարը
Ընդհանուր դրույքաչափ
• Տարեկան՝ 129 600 դրամ
• Ամսական՝ 10 800 դրամ
Պետական աջակցություն որոշ խմբերի համար (2026 թ.)
• 200 001 – 500 000 դրամ աշխատավարձ ստացողներ
o Քաղաքացու վճարումը՝ ընդամենը 300 դրամ ամսական
o Մնացածը փոխհատուցվում է պետության կողմից
• 500 001 – 1 000 000 դրամ աշխատավարձ ստացողներ
o Մասամբ պահում աշխատավարձից
o 2027 թվականին հնարավոր է ամբողջական վերադարձ՝ եկամտահարկի հայտարարագրման միջոցով
Եթե անձն ունի գործող մասնավոր առողջապահական ապահովագրություն և չի ցանկանում միանալ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի։
• ԱՀԱ-ն պարտադիր համակարգ է
• Մասնավոր ապահովագրությունը չի ազատում ԱՀԱ վճարելու պարտականությունից
• Մասնավոր ապահովագրություն ունեցող քաղաքացիները չեն կարող հրաժարվել ԱՀԱ-ից
Ի՞նչ տույժեր են սահմանված ապահովագրավճարը չվճարելու դեպքում:
• Կկասեցվի ապահովագրության փաթեթը
• Այսինքն՝ դուք ժամանակավորապես կզրկվեք ապահովագրված բժշկական ծառայություններից
Օրենքի հնարավոր բացեր և գործնական հարցեր
Թեև համակարգը լայնածավալ է, կան որոշ հարցեր, որոնք գործնականում դեռ հստակեցման կարիք ունեն․
• Ապահովագրական փաթեթների ծավալը և ծառայությունների իրական հասանելիությունը։
• Անկանոն եկամուտ ունեցող անձանց առողջության համընդհանուր ապահովագրություն ստանալու մեխանիզմները
• Կրկնակի ապահովագրության բացառումը
• Ապահովագրված անձանց և մասնավոր բժշկական ծառայությունների փոխհարաբերության իրականացումը
• Տեղեկատվության փոխանակման և վերահսկողության գործնական գործընթացները
Եզրափակում․
Առողջության համընդհանուր ապահովագրությունը Հայաստանում նոր ծրագիր է, որը վերաբերում է գրեթե յուրաքանչյուր քաղաքացու։ Անկախ նրանից՝ աշխատող եք, անհատ ձեռնարկատեր, թե ունեք մասնավոր ապահովագրություն, ԱՀԱ-ն պարտադիր է և նպատակ ունի ձևավորել կայուն առողջապահական համակարգ և ապահովել կյանքի որակի բարելավում։
Առողջության կամավոր ապահովագրությունը հանդիսանում է անձի ընտրության արդյունք և կարող է գործել առողջության համընդհանուր ապահովագրության հետ զուգահեռ։ Այսինքն՝ արդեն իսկ ձեռք բերված կամ ապագայում ձեռք բերվող կամավոր ապահովագրությունը չի ազատում օրենքով սահմանված պարտադիր ապահովագրությունից և չի բացառում կրկնակի վճարումը ։
