Вернуться в блог
16 января 2026 г. 2 мин

Ինչպե՞ս օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ էլեկտրոնային ստորագրություն ՀՀ-ում

Ինչպե՞ս օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ էլեկտրոնային ստորագրություն ՀՀ-ում

Էլեկտրոնային ստորագրությունը օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տալիս անվտանգ և վավեր կերպով օգտվել Հայաստանի Հանրապետության պետական էլեկտրոնային ծառայություններից, ստորագրել փաստաթղթեր և իրականացնել առցանց գործարքներ։

Էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Օտարերկրյա քաղաքացիներին էլեկտրոնային ստորագրություն տրամադրվում է երկու եղանակով՝ կախված նրանց իրավական կարգավիճակից և օգտագործման նպատակից։

Էլեկտրոնային ստորագրության տրամադրման եղանակները

Օտարերկրյա քաղաքացիներին էլեկտրոնային ստորագրություն տրամադրվում է երկու եղանակով՝ 

1. ՀԾՀ-ի հիման վրա (Հանրային ծառայությունների համարանիշ)

Այս տարբերակը նախատեսված է այն օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ունեն ՀՀ կացության քարտ կամ հատուկ անձնագիր և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։

Որտե՞ղ կարող է օգտագործվել

ՀԾՀ-ի հիման վրա տրամադրված էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է՝

• ՀՀ ՊԵԿ-ի էլեկտրոնային հարթակներում փաստաթղթերի ստորագրման համար

o self-portal.taxservice.am

o file-online.taxservice.am

• Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում

o e-request.am  

• Word, Excel և PDF ֆայլերի էլեկտրոնային ստորագրման դեպքում

Ինչպե՞ս ստանալ (քայլ առ քայլ)

1. Մուտք գործել ԷԿԵՆԳ պաշտոնական կայք

2. Ընտրել «Ստորագրություն օտարերկրացիների համար» բաժինը

3. Ընտրել ՀԾՀ-ի հիման վրա ստորագրություն ստանալու տարբերակը

4. Լրացնել անհրաժեշտ տվյալները և կցել պահանջվող փաստաթղթերը

5. Նույնականացումից հետո ստանալ էլեկտրոնային նամակ՝

o ARX CoSign ծրագրի հղմամբ

o էլեկտրոնային ստորագրության հավաստագրով

o օգտանունով և մեկնարկային գաղտնաբառով

6. ԷԿԵՆԳ-ի հրավերով 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալգրասենյակ՝ անձնական նույնականացման համար

ԷԿԵՆԳ հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4, 5-րդ հարկ

Ուշադրություն
Հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) միջոցով էլեկտրոնայինստորագրություն չի տրամադրվի, եթե օտարերկրյա քաղաքացին չի գտնվումՀՀ-ում։

2. ՀՎՀՀ-ի հիման վրա (Հարկ վճարողի հաշվառման համարանիշ)

Այս տարբերակը հարմար է այն օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ունեն ՀՀ կացության քարտ կամ հատուկ անձնագիր և կարող են դիմել անկախ գտնվելու վայրից։

Որտե՞ղ կարող է օգտագործվել

Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում

• self-portal.taxservice.am

Ինչպե՞ս ստանալ (քայլ առ քայլ)

1. Լիազորված անձը դիմում է ՀՀ ՊԵԿ

2. ՊԵԿ-ում գրանցվում է համապատասխան էլեկտրոնային փոստը

3. ՊԵԿ-ը ուղարկում է մուտքի հղում (օգտվողը ինքնուրույն ստեղծում է մուտքանուն և գաղտնաբառ)

4. Օտարերկրյա քաղաքացին դիմում է ԷԿԵՆԳ կայքի միջոցով

5. Ընտրում է ՀՎՀՀ-ի հիման վրա ստորագրություն ստանալու տարբերակը

6. Լրացնում է պահանջվող տվյալները և կցում փաստաթղթերը

7. 1–2 աշխատանքային օրվա ընթացքում ստանում է էլեկտրոնայինստորագրության տվյալները

Վճարման չափը և կարգը

• Էլեկտրոնային ստորագրությունը տրամադրվում է 3 տարի ժամկետով։

• Ծառայության համար վճարը կազմում է 30,000 ՀՀ դրամ:

• Վճարումն իրականացվում է բանկային փոխանցմամբ։ 

• Փոխանցումն անհրաժեշտ է իրականացնել 1570004596000500 հաշվեհամարին՝ «Նպատակ» դաշտում նշելով « ՀԾՀ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ»։ 

Հաճախ տրվող հարցեր՝

Կարո՞ղ եմ ստանալ էլեկտրոնային ստորագրություն, եթե չունեմ ՀԾՀ 

– Էլեկտրոնային ստորագրություն կարող եք ստանալ միայն ՀԾՀ ստանալուցհետո։ Ստանալու համար կարող եք դիմել ՀՀ ՆԳՆ միգրացիային և քաղաքացիության ծառայություն։

Որքա՞ն ժամանակում է տրամադրվում ստորագրությունը

– Սովորաբար՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում։

Свяжитесь с нами