Назад к юридическим обновлениям
16 января 2026 г. 2 мин

Թղթից թվային անցումը․ Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային դարաշրջանը Հայաստանում

Թղթից թվային անցումը․ Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային դարաշրջանը Հայաստանում

Ի՞նչ պետք է իմանա գործատուն և աշխատողը 2026 թվականից

Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում իրականացվում է կարևոր բարեփոխում․աշխատանքային պայմանագրերի ամբողջական թվայնացում։ 2026 թվականի հունվարի 1-ից թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքումը դարձել է պարտադիր բոլոր գործատուների և աշխատողների համար՝ առանց բացառության։

Այս փոփոխությունը միտված է ոչ միայն իրավական պահանջների արդիականացմանը, այլև աշխատանքային հարաբերությունների թափանցիկության, վերահսկելիության և արդյունավետության բարձրացմանը։

Ի՞նչ է նշանակում աշխատանքային պայմանագրերի թվայնացում

Թվայնացումը նշանակում է, որ աշխատանքային պայմանագրերը՝

• այլևս չեն կնքվում թղթային տարբերակով,

• կազմվում, ստորագրվում, փոփոխվում և լուծվում են էլեկտրոնային համակարգի միջոցով,

• ունեն նույն իրավական ուժը, ինչ նախկին գրավոր պայմանագրերը։

Բոլոր գործողությունները իրականացվում են մեկ միասնական պետական հարթակում՝ ապահովելով տվյալների ամբողջականություն և իրավական պաշտպանություն։

Ո՞ւմ է վերաբերում պարտադիր թվայնացումը

Թվային աշխատանքային պայմանագրերի պահանջը տարածվում է․

• Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա,

• օտարերկրյա քաղաքացիների վրա,

• քաղաքացիություն չունեցող անձանց վրա,

• այդ թվում՝ նաև այն օտարերկրացիների, որոնք չունեն ՀՀ-ում կացությանկարգավիճակ։

Այն կիրառելի է բոլոր աշխատանքային պայմանագրերով աշխատողներինկատմամբ, անկախ ոլորտից կամ այլ հանգամանքներից։

Ո՞ր գործընթացներն են իրականացվում թվային համակարգով

Թվային համակարգը նախատեսված է հետևյալ գործողությունների համար․

• աշխատանքային պայմանագրի կնքում,

• աշխատանքային պայմանագրի փոփոխություն կամ լրացում(համաձայնագրի միջոցով),

• աշխատանքային պայմանագրի լուծում։

Այսինքն՝ աշխատողի աշխատանքային ամբողջ գործընթացը կառավարվում է մեկ թվային միջավայրում։

Ինչպե՞ս է իրականացվում պայմանագրի կնքման գործընթացը

Գործատուի գործողությունները՝

• Գործատուն լրացնում է պայմանագրի բոլոր պարտադիր դաշտերըհամակարգում։

• Ստորագրում է փաստաթուղթը էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

• Փաստաթուղթը ավտոմատ կերպով արտացոլվում է համապատասխանպետական հարթակում։

Աշխատողի գործողությունները՝

• Աշխատողը ստանում է ավտոմատ ծանուցում։

• Ծանոթանում է պայմանագրի բովանդակությանը։

• Համաձայնության դեպքում ստորագրում է պայմանագիրը էլեկտրոնայինթվային ստորագրությամբ։

Ինչպե՞ս է իրականացվում մուտքը համակարգ

• ՀՀ քաղաքացիները մուտք են գործում «Ես եմ» ազգային նույնականացմանհարթակի միջոցով։

• Օտարերկրացիները մուտք են գործում հարկ վճարողի հաշվառմանհամարով (ՀՎՀՀ) և ՊԵԿ-ի կողմից տրամադրված մուտքանուն-գաղտնաբառով։

Որո՞նք են թվային աշխատանքային պայմանագրերի դրական և բացասական կողմերը՝

Գլխավոր փոփոխությունը աշխատողի համար՝ իրավունքների և պարտականությունների տեսանելիությունն է, քանի որ պայմանագիրը կնքվումէ հստակ դաշտերի լրացմամբ։

Թե՛ գործատուի և թե՛ աշխատողի համար հեշտանում է թղթաշրջանառության գործընթացը։

Ուժեղացված վերահսկողության և հաշվետվությունների գործընթացները։

Թվային համակարգում պահպանվում են անձնական տվյալներ, և դրանց ոչ պատշաճ պաշտպանությունը կամ արտահոսքը կարող է հանգեցնել անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման։

Քանի դեռ թվային պայմանագրերի պարտադիր կիրառումը նոր ինստիտուտ է, հնարավոր են տարբեր մեկնաբանություններ դատարանների և վերահսկող մարմինների կողմից, ինչը կարող է ժամանակավորապես նվազեցնել իրավական կանխատեսելիությունը։

Բացասական է նաև այն, որ որոշ խմբերի համար դժվարանում է աշխատանքային պայմանագրերի կնքումը՝ տեխնիկական հմտությունների պակասով պայմանավորված ։

Հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք կարելի է պահպանել թղթային պայմանագրերը

– 2026 թվականից թղթային պայմանագրերը չեն համարվում օրինական ձևաչափ։

Արդյո՞ք թվային պայմանագիրը իրավական ուժ ունի

– Այո։ Թվային պայմանագիրը ունի նույն իրավական ուժը։

Եզրակացություն

Այսպիսով աշխատանքային պայմանագրերի թվային համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում իրականացվող խորքային և համակարգային բարեփոխում։ Այն միտված է ոչ միայն իրավական գործընթացների թվայնացմանը, այլև աշխատանքային հարաբերությունների թափանցիկության, կանխատեսելիության և վերահսկելիության ապահովմանը։

Թվային պայմանագրերի պարտադիր կիրառումը նպաստում է գործատուի և աշխատողի իրավունքների ու պարտականությունների հստակ ամրագրմանը, նվազեցնում է կամայական մեկնաբանությունների և իրավական վեճերի առաջացման ռիսկը, ինչպես նաև ապահովում է պետական վերահսկողության ավելի արդյունավետ մեխանիզմներ։ Միևնույնժամանակ, համակարգը պահանջում է գործատուներից և աշխատողներից համապատասխան իրավագիտակցություն և տեխնիկական պատրաստվածություն, որպեսզի դրա կիրառումը ծառայի իր նպատակին և չվերածվի ձևական պարտավորության։

Այսպիսով, աշխատանքային պայմանագրերի թվայնացումը կարելի է դիտարկել որպես ժամանակակից աշխատանքային իրավունքի զարգացման անբաժանելի բաղադրիչ, որի արդյունավետ իրականացումը կախված է ինչպես օրենսդրական կարգավորումներից, այնպես էլ դրանց գիտակցված և բարեխիղճ կիրառությունից։

Свяжитесь с нами