Назад к юридическим обновлениям
3 декабря 2024 г. 3 мин

ՀԱՄԱԴՐԵԼԻ ՉՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՆԻ (COMPARABLE UNCONTROLLED PRICE) ՄԵԹՈԴԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ

ՀԱՄԱԴՐԵԼԻ ՉՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՆԻ (COMPARABLE UNCONTROLLED PRICE) ՄԵԹՈԴԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ

Սույն հոդվածը վերաբերում է տրանսֆերային գնագոյացման կանոններում կիրառվող «համադրելի չվերահսկվող գնի» մեթոդին։ Տրանսֆերային գնագոյացման կանոններում «համադրելի չվերահսկվող գնի» (Comparable Uncontrolled Price կամ CUP) մեթոդը ամենալայնորեն տարածված և կիրառելին է: Այս մեթոդի միջոցով որոշվում է փոխկապակցված ընկերությունների միջև կնքվող գործարքների գները՝ համեմատելով դրանք համանման չվերահսկվող գործարքների գների հետ:

Ինչպե՞ս է բնորոշվում  Համադրելի չվերահսկվող գնի մեթոդը:

«Համադրելի չվերահսկվող գնի» մեթոդը հանդիսանում է փոխկապակցված ընկերությունների միջև կնքվող վերահսկվող գործարքների (ապրանքների մատակարարման կամ ծառայության տրամադրման) գնի (տրանսֆերային գնի) որոշման միջոցներից մեկը, որն ապահովում է, որ կնքված գործարքը համապատասխանի պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին։ Այս դեպքում վերահսկվող գործարքի գինը համեմատվում է համադրելի չվերահսկվող գործարքի գնի հետ:

Մեթոդի կիրառմամբ գործարքի գինը համեմատվում է համանման պայմաններում կնքված չվերահսկվող գործարքի հետ: Այն հիմնվում է այն սկզբունքի վրա, որ փոխկապակցված ընկերությունների միջև կնքվող գործարքի գինը պետք է համապատասխանի այն գնին, որը կսահմանվեր չփոխկապակցված ընկերությունների միջև նույնանման պայմաններում:

Այս մեթոդը կարող է կիրառվել, մ

ասնավորապես, երբ վերահսկվող գործարքը իրենից ներկայացնում է ապրանքի մատակարարում, ոչ նյութական ակտիվի օտարում կամ ֆինանսական գործարք: Այն հատկապես արդյունավետ է, երբ գործ ունենք ստանդարտացված ապրանքների կամ ծառայությունների հետ, որոնց համար հեշտությամբ կարելի է գտնել համադրելի չվերահսկվող գործարքներ:

Ինչպե՞ս է կիրառվում համադրելի չվերահսկվող գնի մեթոդը։

Համադրելի չվերահսկվող գնի մեթոդի կիրառման քայլերի հաջորդականությունը կարելի է պատկերացնել ստորև օրինակով․

  1. Որոշել վերահսկվող գործարքի բնույթը և պայմանները: Ենթադրենք, Ա ընկերությունը (արտադրող) վաճառում է X ապրանքը իր փոխկապակցված Բ ընկերությանը (մանրածախ վաճառող) $100-ով:
  2. Գտնել համադրելի չվերահսկվող գործարքներ: Անհրաժեշտ է մանրամասն վերլուծել փոխկապակցված ընկերությունների գործառույթները, ռիսկերը և օգտագործվող ակտիվները՝ համադրելի ընկերությունների ճիշտ ընտրություն կատարելու համար:

Ա ընկերությունը նույն X ապրանքը վաճառում է նաև չփոխկապակցված Գ ընկերությանը $120-ով: Շուկայում գործող չփոխկապակցված Դ ընկերությունը նմանատիպ ապրանք վաճառում է $115-ով:

  1. Գնահատել գործարքների համադրելիությունը: Համեմատել գործարքների պայմանները, ներառյալ՝ ապրանքի որակը, քանակը, առաքման պայմանները, շուկան, որտեղ իրականացվում է գործարքը և այլն:
  2. Կատարել անհրաժեշտ ճշգրտումներ: Ենթադրենք, Դ ընկերության ապրանքն ունի որոշակի տարբերություններ, որոնք նվազեցնում են դրա արժեքը 5%-ով: Այս դեպքում Դ ընկերության ապրանքի ճշգրտված գինը կկազմի $115 + (115 x 0.05) = $121:
  3. Որոշել պարզած ձեռքի հեռավորության սահմաններում գնի միջակայքը: Հիմնվելով համադրելի չվերահսկվող գործարքների վրա, պարզած ձեռքի հեռավորության սահմաններում գինը կարող է սահմանվել $120-121 միջակայքում:
  4. Համեմատել վերահսկվող գործարքի գինը պարզած ձեռքի հեռավորության սահմաններում եղած գնի հետ: Վերահսկվող գործարքի գինը ($100) զգալիորեն ցածր է պարզած ձեռքի հեռավորության գնից ($120-121):
  5. Կատարել անհրաժեշտ ճշգրտումներ վերահսկվող գործարքի գնի մեջ: Ա ընկերությունը պետք է բարձրացնի X ապրանքի վաճառքի գինը Բ ընկերությանը՝ հասցնելով այն մոտավորապես $120-ի:

ՀՀ օրենսդրական կարգավորումները

ՀՀ հարկային օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տրանսֆերային գնագոյացման մեթոդներն են՝ համադրելի չվերահսկվող գնի մեթոդը, որի դեպքում վերահսկվող գործարքի առարկայի գինը համեմատվում է համադրելի չվերահսկվող գործարքի առարկայի գնի հետ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ համադրելի չվերահսկվող գնի մեթոդը կարող է կիրառվել, մասնավորապես, երբ վերահսկվող գործարքը իրենից ներկայացնում է ապրանքի մատակարարում, ոչ նյութական ակտիվի օտարում կամ ֆինանսական գործարք:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ մասի չափանիշների համաձայն՝ համադրելի չվերահսկվող գնի և տրանսֆերային գնագոյացման մյուս մեթոդների կիրառման հավասար արժանահավատության դեպքում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելիս կիրառվում է համադրելի չվերահսկվող գնի մեթոդը։

Հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրությունը «Համադրելի չվերահսկվող գնի» մեթոդի կարգավորման հարցում ընդհանուր առմամբ համահունչ է միջազգային պրակտիկային և ստանդարտներին բնորոշ կարգավորումներին: Ընդ որում, ՀՀ հարկային օրենսգիրքի համաձայն, եթե տրանսֆերային գնագոյացման մյուս մեթոդների կիրառման արժանահավատությունը հավասար է սույն մեթոդի նկատմամբ, ապա նախապատվությունը տրվում է «Համադրելի չվերահսկվող գնի» մեթոդին:

Retrieve legal & tax-ի ոլորտի մասնագետները, հաշվի առնելով Ձեր բիզնեսի առանձնահատկությունները, կօգնեն որոշել տրանսֆերային գնագոյացման ամենահարմար և շահավետ մեթոդը Ձեզ համար:

Свяжитесь с нами