Մեր մասին
Ծառայություններ
ԲլոգԻրավական նորություններԿապ
27 ապրիլի, 2026 թ.

Ժամանակավոր կացության կարգավիճակը Հայաստանում

Ժամանակավոր կացության կարգավիճակը Հայաստանում

Ժամանակավոր կացության կարգավիճակը օտարերկրյա քաղաքացիներին տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված ժամկետով օրինական բնակվելու իրավունք՝ տարեկան երկարաձգման հնարավորությամբ։ Անկախ նրանից՝ տեղափոխվում եք աշխատանքի, բիզնեսի, ընտանիքի կամ անձնական նպատակներով, Հայաստանը առաջարկում է հստակ և հասանելի իրավական կարգավիճակ ստանալու հնարավորություն։

Ով կարող է դիմել

Օտարերկրյա քաղաքացին կարող է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակի համար, եթե նա համապատասխանում է նշված կետերից որևէ մեկին՝

• Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում սովորող ուսանողներ
• Վավեր աշխատանքային թույլտվություն ունեցող անձինք
• Մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց ամուսինները կամ մերձավոր ազգականները
• Ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող անձանց ամուսինները, ծնողները կամ երեխաները
• Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա գործարարներ
• Էթնիկ հայեր
• Օրենքով նախատեսված այլ դեպքեր

Դիմումները կարող են ներկայացվել անձամբ, լիազորված ներկայացուցչի միջոցով կամ օրինական ներկայացուցիչի կողմից։

Բոլոր դիմումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության  ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության  ծառայության  անձնագրային և վիզաների վարչություն

Անհրաժեշտ փաստաթղթեր

ՓաստաթուղթՆշումներ
Լրացված դիմում հարցաթերթիկ
ԱնձնագիրԲնօրինակ + պատճեն + նոտարական վավերացված հայերեն թարգմանություն
3 գունավոր լուսանկար3.5 × 4.5 սմ
Առողջական վիճակի մասին տեղեկանք
ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթՀՀ մուտքի վիզա, կացության քարտ,  հատուկ անձնագիր և այլն
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերԱշխատանք, ուսում, բիզնես, ընտանիք կամ հայկական ծագում
Անչափահասների դեպքումԾնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը և ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ
 Լիազորված անձի դեպքումԼիազորագիրը և լիազորված անձի անձնագիրը
Պետական տուրքի վճարման անդորրագիրՄինչև 18 տարեկան անձնանց դեպքում պետական տուրք չի գանձվում

 

 Ժամկետներ

  • Կացության կարգավիճակը տրամադրվում է մինչև 1 տարի ժամկետով և ենթակա է տարեկան երկարաձգման
  • Որոշումը կայացվում է դիմումի ներկայացումից հետո 30 օրվա ընթացքում
  • Երկարաձգման դիմումը պետք է ներկայացվի ժամկետի ավարտից առնվազն 30 օր առաջ

 Որոշում և ստացում

Հաստատման դեպքում կացության քարտը տրամադրվում է
Միասնական պետական ծառայությունների գրասենյակում — Վազգեն Սարգսյան 3, Երևան

Արժեքներ
Պետական տուրք105 000 ՀՀ դրամ
Մեր ծառայությունների վճարՀամաձայն գնացուցակի

Մերժման դեպքում համապատասխան գրավոր որոշումը ուղարկվում է փոստով։

Վճարներ

Մենք ապահովում ենք ժամանակավոր կացության կարգավիճակի ստացման ամբողջական իրավաբանական աջակցություն՝ սկսած փաստաթղթերի պատրաստումից և թարգմանությունից մինչև դիմումի ներկայացում և գործընթացի հետևում։ Կապվեք մեզ հետ՝ գործընթացը սկսելու համար։

Կապ մեզ հետ