Մեր մասին
Ծառայություններ
ԲլոգԻրավական նորություններԿապ
Կատեգորիա

Հայաստանի քաղաքացիություն

1 հոդված գտնվել է

Առողջության ապահովագրություն կրկնակի վճարման բացառման վերաբերյալ
2 րոպե
16 հունվարի, 2026 թ.

Առողջության ապահովագրություն կրկնակի վճարման բացառման վերաբերյալ

Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի առողջությանհամընդհանուր ապահովագրության մասին 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում փուլային կերպովներդրվում է Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգը։ Այն պարտադիր է և նպատակ ունի ապահովել յուրաքանչյուրմարդու առողջության պահպանման իրավունքի իրացումը՝ բժշկականծառայությունները դարձնելով ավելի հասանելի։ Ի՞նչ է առողջության համընդհանուր ապահովագրությունը Առողջության համընդհանուր ապահովագրությունը պարտադիր, ոչկյանքի ապահովագրության տեսակ է, որը գործում է պետական համակարգիշրջանակում։ Այն չի փոխարինում մասնավոր ապահովագրությանը, այլստեղծում է նվազագույն երաշխավորված առողջապահականպաշտպանություն բոլոր ապահովագրված անձանց համար։ Դուք ապահովագրված լինելու եք, թե՞ ոչ Եթե դուք պատկանում եք ստորև նշված խմբերից որևէ մեկին, ապապարտադիր պետք է ունենաք առողջության համընդհանուրապահովագրություն․ Ապահովագրության ենթակա հիմնական խմբերը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ռեզիդենտ • Մինչև 18 տարեկանները • Առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանները • Առանց ծնողական խնամքի մնացած առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները • 65 + տարիքի քաղաքացիները • Հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցողանձինք • Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքներիմասնակիցները • Համաշխարհային պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցվածանձինք • Բռնադատվածները • Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկինզինծառայողները • Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն • Անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամը՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով • 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները • Անհատ ձեռնարկատերեր, նոտարներ • 2 400 001 դրամ և ավելի համախառն եկամուտ ունեցող ԱՁ-ները և նոտարները Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրվելու համար Վարձու աշխատողների համար • Ձեզ համար որևէ լրացուցիչ գործողություն անհրաժեշտ չէ • Ապահովագրավճարը հաշվարկվում և փոխանցվում է գործատուի(հարկային գործակալի) կողմից • Գումարը պահվում է ձեր աշխատավարձից՝ օրենքով սահմանված չափով Անհատ ձեռնարկատերերի համար • Տարեկան շրջանառությունը պետք է կազմի առնվազն 2 400 001 դրամ • Պետք է ներկայացնել համապատասխան հաշվետվություն մինչև 2026 թ․ապրիլի 20-ը • Ապահովագրավճարը վճարվում է միանգամից 12 ամսվա համար Որքա՞ն է ապահովագրավճարը Ընդհանուր դրույքաչափ • Տարեկան՝ 129 600 դրամ • Ամսական՝ 10 800 դրամ Պետական աջակցություն որոշ խմբերի համար (2026 թ.) • 200 001 – 500 000 դրամ աշխատավարձ ստացողներ …

Կարդալ հոդվածը
Կապ մեզ հետ