Մեր Բլոգը
Փորձագիտական իրավական հեռանկարներ, բիզնես պատկերացումներ և կարգավորող թարմացումներ RETRIEVE թիմից:
Ցուցադրվում է 1–12 ընդհանուր 31 հոդվածից · Էջ 1 ընդհանուր 3

Առողջության ապահովագրություն կրկնակի վճարման բացառմանվերաբերյալ
Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի առողջությանհամընդհանուր ապահովագրության մասին 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում փուլային կերպովներդրվում է Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգը։ Այն պարտադիր է և նպատակ ունի ապահովել յուրաքանչյուրմարդու առողջության պահպանման իրավունքի իրացումը՝ բժշկականծառայությունները դարձնելով ավելի հասանելի։ Ի՞նչ է առողջության համընդհանուր ապահովագրությունը Առողջության համընդհանուր ապահովագրությունը պարտադիր, ոչկյանքի ապահովագրության տեսակ է, որը գործում է պետական համակարգիշրջանակում։ Այն չի փոխարինում մասնավոր ապահովագրությանը, այլստեղծում է նվազագույն երաշխավորված առողջապահականպաշտպանություն բոլոր ապահովագրված անձանց համար։ Դուք ապահովագրված լինելու եք, թե՞ ոչ Եթե դուք պատկանում եք ստորև նշված խմբերից որևէ մեկին, ապապարտադիր պետք է ունենաք առողջության համընդհանուրապահովագրություն․ Ապահովագրության ենթակա հիմնական խմբերը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ռեզիդենտ • Մինչև 18 տարեկանները • Առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանները • Առանց ծնողական խնամքի մնացած առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները • 65 + տարիքի քաղաքացիները • Հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցողանձինք • Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքներիմասնակիցները • Համաշխարհային պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցվածանձինք • Բռնադատվածները • Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկինզինծառայողները • Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն • Անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամը՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով • 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները • Անհատ ձեռնարկատերեր, նոտարներ • 2 400 001 դրամ և ավելի համախառն եկամուտ ունեցող ԱՁ-ները և նոտարները Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրվելու համար Վարձու աշխատողների համար • Ձեզ համար որևէ լրացուցիչ գործողություն անհրաժեշտ չէ • Ապահովագրավճարը հաշվարկվում և փոխանցվում է գործատուի(հարկային գործակալի) կողմից • Գումարը պահվում է ձեր աշխատավարձից՝ օրենքով սահմանված չափով Անհատ ձեռնարկատերերի համար • Տարեկան շրջանառությունը պետք է կազմի առնվազն 2 400 001 դրամ • Պետք է ներկայացնել համապատասխան հաշվետվություն մինչև 2026 թ․ապրիլի 20-ը • Ապահովագրավճարը վճարվում է միանգամից 12 ամսվա համար Որքա՞ն է ապահովագրավճարը Ընդհանուր դրույքաչափ • Տարեկան՝ 129 600 դրամ • Ամսական՝ 10 800 դրամ Պետական աջակցություն որոշ խմբերի համար (2026 թ.) • 200 001 – 500 000 դրամ աշխատավարձ ստացողներ …

Ինչպե՞ս օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ էլեկտրոնային ստորագրություն ՀՀ-ում
Էլեկտրոնային ստորագրությունը օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տալիս անվտանգ և վավեր կերպով օգտվել Հայաստանի Հանրապետության պետական էլեկտրոնային ծառայություններից, ստորագրել փաստաթղթեր և իրականացնել առցանց գործարքներ։ Էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ …

Թղթից թվային անցումը․ Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային դարաշրջանը Հայաստանում
Ի՞նչ պետք է իմանա գործատուն և աշխատողը 2026 թվականից Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում իրականացվում է կարևոր բարեփոխում․աշխատանքային պայմանագրերի ամբողջական թվայնացում։ 2026 թվականի հունվարի 1-ից թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքումը դարձել է պարտադիր բոլոր գործատուների և աշխատողների համար՝ առանց բացառության։ Այս փոփոխությունը միտված է ոչ միայն իրավական պահանջների արդիականացմանը, այլև աշխատանքային հարաբերությունների թափանցիկության, վերահսկելիության և արդյունավետության բարձրացմանը։ Ի՞նչ է նշանակում աշխատանքային պայմանագրերի թվայնացում …

6 ամենատարածված սխալները՝ Հայաստանում ընկերություն գրանցելիս
6 ամենատարածված սխալները Հայաստանում ընկերություն գրանցելիս Հայաստանում շատ ձեռնարկատերեր գրանցում են ընկերություն՝ առանց նախապես ողջ գրանցման գործընթացը հասկանալու, ինչը կարող է հանգեցնել խնդիրների և ֆինանսական կորուստների։ Ստորև ներկայացված են ամենահաճախ հանդիպող սխալները, որոնցից անհրաժեշտ է խուսափել: Ընկերության տեսակը (ՍՊԸ, ԱՁ, ԲԸ) պետք է ընտրել ընկերության գործունեության բնույթից, ներդրումային պահանջներից և հարկաբյուջետային առավելություններից ելնելով։ Այս հանգամանքը …

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծ
Կարգավորման շրջանակը ընդլայնվում է՝ ներառելով ոչ միայն Միայն ՏՏ ոլորտը, այլև գիտատեխնիկական նորարարությունների, արդյունաբերական տեխնոլոգիաների և այլ բարձր տեխնոլոգիական ուղղություններ: Որակավորման պահանջների փոփոխություն Ոլորտի կազմակերպություն է համարվում այն սուբյեկտը, որի իրացման շրջանառության առնվազն 90%-ը ձևավորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից: Շրջանառության շեմը բարձրացվում է 70%-ից 90%-ի: Պետական աջակցության նոր մեխանիզմներ 1. Աշխատանքային միգրանտների ներգրավում 2. Նոր …

ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեությունների իրավական կարգավորումը
Հայաստանի Հանրապետությունում նախքան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը անհրաժեշտ է պարզել, թե արդյոք գործունեության տվյալ տեսակը դրա մի հատվածը լիցենզավորման ենթակա է, թե ոչ, և եթե այո, ապա որոնք են համապատսխան լիցենզիա ստանալու պահանջները և ընթացակարգերը: Լիցենզավորումը պետական կարգավորման մեխանիզմ է, որն ուղղված է որոշակի գործունեության տեսակների նկատմամբ վերահսկողություն սահմանելուն՝ հատկապես թուլտվություն տրամադրելու առումով՝ հանրային շահերի պաշտպանության …

Հեղինակային պայմանագիրը և դրա առանձնահատկությունները
Հեղինակային պայմանագիրը (հայտնի նաև որպես հեղինակային իրավունքների տրամադրման կամ լիցենզայի պայմանագիր) իրավական փաստաթուղթ է, որը կարգավորում է հեղինակային իրավունքների փոխանցումը, օգտագործումը և տարածումը։ Նման պայմանագրերը կարևոր են ստեղծագործությունների հեղինակների և օգտագործողների միջև հարաբերությունները հստակցենելու համար։ Այս հոդվածի շրջանակներում կքննարկենք հեղինակային պայմանագրի հիմնական առանձնահատկությունները։ Պայմանագրի առանձնահատկությունները Հեղինակային պայմանագիրը կնքելու անհրաժեշտությունը կարող է առաջանալ տարբեր իրավիճակներում, երբ ստեղծագործությունները կամ …

ՀԱՄԱԴՐԵԼԻ ՉՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՆԻ (COMPARABLE UNCONTROLLED PRICE) ՄԵԹՈԴԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ
Սույն հոդվածը վերաբերում է տրանսֆերային գնագոյացման կանոններում կիրառվող «համադրելի չվերահսկվող գնի» մեթոդին։ Տրանսֆերային գնագոյացման կանոններում «համադրելի չվերահսկվող գնի» (Comparable Uncontrolled Price կամ CUP) մեթոդը ամենալայնորեն տարածված և կիրառելին է: Այս մեթոդի միջոցով որոշվում է փոխկապակցված ընկերությունների միջև կնքվող գործարքների գները՝ համեմատելով դրանք համանման չվերահսկվող գործարքների գների հետ: Ինչպե՞ս է բնորոշվում Համադրելի չվերահսկվող գնի մեթոդը: «Համադրելի …

ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ (TRANSACTIONAL NET MARGIN) ՄԵԹՈԴԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ
Այս հոդվածում կբացահայտենք «զուտ շահույթի» մեթոդը (transactional net margin method) տրանսֆերային գնագոյացման կանոնների կիրառության մեջ։ Տվյալ մեթոդը նպատակ ունի որոշել փոխկապակցված ընկերությունների միջև կնքվող վերահսկվող գործարքի շուկայական գինը՝ հիմնվելով գործարքից ստացված զուտ շահույթի ցուցանիշի վրա և համեմատելով այն չփոխկապակցված ընկերությունների համանման գործարքներից առաջացած զուտ շահույթի հետ: Ո՞րն է «զուտ շահույթի» մեթոդը: «Զուտ շահույթի» մեթոդը հանդիսանում …

Իրավաբանական անձանց տվյալների փոփոխությունների պետական գրանցումը
Իրավաբանական անձանց տվյալների փոփոխությունների պետական գրանցումը հարաբերականորեն պարզ, բայց և կարևոր գործընթաց է, որի միջոցով պետական միասնական գրանցամատյանում իրականացվում են տվյալների թարմացումներ և փոփոխություններ։ Այն անհրաժեշտ է օրենսդրական համապատասխանության (compliance) նկատառումներից ելնելով։ Այսպես, իրավաբանական անձի ներսում հաճախ կամ հազբադեպ տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, ասենք՝ տնօրեն, իրավաբանական հասցե և այլն, որոնց վերաբերյալ տվյալների ճշտությունը պետք է տեղ …

ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ (PROFIT SPLIT) ՄԵԹՈԴԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ
Այս հոդվածում կբացահայտենք «շահույթի բաշխման» մեթոդը (profit split method) տրանսֆերային գնագոյացման կանոնների էության համատեքստում։ Տվյալ մեթոդը նպատակ ունի արդարացիորեն բաշխել ընդհանուր շահույթը փոխկապակցված ընկերությունների միջև՝ հիմնվելով նրանց կատարած գործառույթների, օգտագործված ակտիվների, կատարված ներդրումների և կրած ծախսերի ու ռիսկերի վրա: Ո՞րն է «շահույթի բաշխման» մեթոդը: «Շահույթի բաշխման» մեթոդը հանդիսանում է փախկապակցված ընկերությունների միջև կնքվող վերահսկվող գործարքների …

Քաղաքացիական դատավարության ընթացքը և փուլերը
Քաղաքացիական դատավարության նորմերը և կաննոները հիմնականում նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով։ Օրենսգիրքը սահմանում է քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը և արդարադատության իրականացման ընթացակարգը։ Դատավարության ընթացքը կարելի է պարզ և պայմանական բաժանել մի քանի փուլերի, որը հիմնականում անցնում է հետևյալով՝ Հայցի հարուցումը Քաղաքացիական դատավարության սկիզբն համարվում է հայցի հարուցումը՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ՝ …
