Գլխավոր
Ծառայություններ
Մեր թիմըԲլոգԻրավական նորություններԿապ
Վերադառնալ իրավական թարմացումներին
16 հունվարի, 2026 թ. 2 րոպե

Առողջության ապահովագրություն կրկնակի վճարման բացառմանվերաբերյալ

Առողջության ապահովագրություն կրկնակի վճարման բացառմանվերաբերյալ

Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի առողջությանհամընդհանուր ապահովագրության մասին

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում փուլային կերպովներդրվում է Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգը։ Այն պարտադիր է և նպատակ ունի ապահովել յուրաքանչյուրմարդու առողջության պահպանման իրավունքի իրացումը՝ բժշկականծառայությունները դարձնելով ավելի հասանելի։

Ի՞նչ է առողջության համընդհանուր ապահովագրությունը

Առողջության համընդհանուր ապահովագրությունը պարտադիր, ոչկյանքի ապահովագրության տեսակ է, որը գործում է պետական համակարգիշրջանակում։ Այն չի փոխարինում մասնավոր ապահովագրությանը, այլստեղծում է նվազագույն երաշխավորված առողջապահականպաշտպանություն բոլոր ապահովագրված անձանց համար։

Դուք ապահովագրված լինելու եքթե՞ ոչ

Եթե դուք պատկանում եք ստորև նշված խմբերից որևէ մեկին, ապապարտադիր պետք է ունենաք առողջության համընդհանուրապահովագրություն․

Ապահովագրության ենթակա հիմնական խմբերը՝

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ռեզիդենտ

• Մինչև 18 տարեկանները

• Առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանները

• Առանց ծնողական խնամքի մնացած առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները

• 65 + տարիքի քաղաքացիները

• Հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցողանձինք

• Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները

• Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքներիմասնակիցները

• Համաշխարհային պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցվածանձինք

• Բռնադատվածները

• Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկինզինծառայողները

• Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն

• Անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամը՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով

• 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները

• Անհատ ձեռնարկատերեր, նոտարներ

• 2 400 001 դրամ և ավելի համախառն եկամուտ ունեցող ԱՁ-ները և նոտարները

Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրվելու համար

Վարձու աշխատողների համար

• Ձեզ համար որևէ լրացուցիչ գործողություն անհրաժեշտ չէ

• Ապահովագրավճարը հաշվարկվում և փոխանցվում է գործատուի(հարկային գործակալի) կողմից

• Գումարը պահվում է ձեր աշխատավարձից՝ օրենքով սահմանված չափով

Անհատ ձեռնարկատերերի համար

• Տարեկան շրջանառությունը պետք է կազմի առնվազն 2 400 001 դրամ

• Պետք է ներկայացնել համապատասխան հաշվետվություն մինչև 2026 թ․ապրիլի 20-ը

• Ապահովագրավճարը վճարվում է միանգամից 12 ամսվա համար

Որքա՞ն է ապահովագրավճարը

Ընդհանուր դրույքաչափ

• Տարեկան՝ 129 600 դրամ

• Ամսական՝ 10 800 դրամ

Պետական աջակցություն որոշ խմբերի համար (2026 թ.)

• 200 001 – 500 000 դրամ աշխատավարձ ստացողներ

o Քաղաքացու վճարումը՝ ընդամենը 300 դրամ ամսական

o Մնացածը փոխհատուցվում է պետության կողմից

• 500 001 – 1 000 000 դրամ աշխատավարձ ստացողներ

o Մասամբ պահում աշխատավարձից

o 2027 թվականին հնարավոր է ամբողջական վերադարձ՝ եկամտահարկի հայտարարագրման միջոցով

Եթե անձն ունի գործող մասնավոր առողջապահական ապահովագրություն և չի ցանկանում միանալ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի։

• ԱՀԱ-ն պարտադիր համակարգ է

• Մասնավոր ապահովագրությունը չի ազատում ԱՀԱ վճարելու պարտականությունից

• Մասնավոր ապահովագրություն ունեցող քաղաքացիները չեն կարող հրաժարվել ԱՀԱ-ից

Ի՞նչ տույժեր են սահմանված ապահովագրավճարը չվճարելու դեպքում:

• Կկասեցվի ապահովագրության փաթեթը

• Այսինքն՝ դուք ժամանակավորապես կզրկվեք ապահովագրված բժշկական ծառայություններից

Օրենքի հնարավոր բացեր և գործնական հարցեր

Թեև համակարգը լայնածավալ է, կան որոշ հարցեր, որոնք գործնականում դեռ հստակեցման կարիք ունեն․

• Ապահովագրական փաթեթների ծավալը և ծառայությունների իրական հասանելիությունը։

• Անկանոն եկամուտ ունեցող անձանց առողջության համընդհանուր ապահովագրություն ստանալու մեխանիզմները

• Կրկնակի ապահովագրության բացառումը

• Ապահովագրված անձանց և մասնավոր բժշկական ծառայությունների փոխհարաբերության իրականացումը

• Տեղեկատվության փոխանակման և վերահսկողության գործնական գործընթացները

Եզրափակում

Առողջության համընդհանուր ապահովագրությունը Հայաստանում նոր ծրագիր է, որը վերաբերում է գրեթե յուրաքանչյուր քաղաքացու։ Անկախ նրանից՝ աշխատող եք, անհատ ձեռնարկատեր, թե ունեք մասնավոր ապահովագրություն, ԱՀԱ-ն պարտադիր է և նպատակ ունի ձևավորել կայուն առողջապահական համակարգ և ապահովել կյանքի որակի բարելավում։

Առողջության կամավոր ապահովագրությունը հանդիսանում է անձի ընտրության արդյունք և կարող է գործել առողջության համընդհանուր ապահովագրության հետ զուգահեռ։ Այսինքն՝ արդեն իսկ ձեռք բերված կամ ապագայում ձեռք բերվող կամավոր ապահովագրությունը չի ազատում օրենքով սահմանված պարտադիր ապահովագրությունից և չի բացառում կրկնակի վճարումը ։

Կապ մեզ հետ