Մեր Բլոգը
Փորձագիտական իրավական հեռանկարներ, բիզնես պատկերացումներ և կարգավորող թարմացումներ RETRIEVE թիմից:
Ցուցադրվում է 25–29 ընդհանուր 29 հոդվածից · Էջ 3 ընդհանուր 3

Հարկային մարմնի ակտերի բողոքարկման մեխանիզմները
Հարկային կարգավորումների ներկայիս բարդ համակարգում բիզնեսները հաճախ են առերեսվում հարկային մարմնի ոչ բարենպաստ ակտերին: Ամենատարածված դեպքերը վերաբերում են հարկային մարմինների կողմից կիրառված տույժերին և տուգանքներին: Վերջիններս զգալի և/կամ ոչ զգալի ֆինանսական բեռ են առաջացնում տնտեսվարողների համար: Մյուս կողմից, տնտեսվարող սուբյեկտին վարչական պատասխանատվության ենթարկելու համար պետք է առկա լինեն փաստական և իրավական հիմքեր, ինչպես նաև հարկային …

Պարտավորեցման հայցի էությունը վարչական դատավարությունում
Ի՞նչ է պարտավորեցման հայցը։ Պարտավորեցման հայցը վարչական դատավարությունում առկա չորս հայցատեսակներից մեկն է: Այս հայցի էությունը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելն է: Ի՞նչ է հնարավոր պահանջել պարտավորեցման հայցով։ Գործնականում շատ են դեպքերը, երբ վարչական մարմինները մերժում են անձանց բարենպաստ վարչական ակտ ընդունելու դիմումները: Բարենպաստ վարչական ակտն այն ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն …

Ի՞նչ եղանակներով է իրականացվում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը
Ներկայիս դինամիկ քաղաքացիաշրջանառության մեջ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը առաջնային նշանակություն ունի: Քաղաքացիական իրավունքների պաշպանությունը և խախտված իրավունքների վերականգնումը իրականացվում է օրենքով նախատեսված որոշակի եղանակների միջոցով: Դրանք միջոցներն են, որոնք ապահովում են իրավունքների պատշաճ իրականացում և պաշտպանություն: Այս հոդվածի նպատակը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից յուրաքանչյուրի էության և գործիքակազմի բացահայտումն է: ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության հիմնական միջոցը դատարանում …

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՅՑ
Գործողության կատարման հայցը վարչական դատավարությունում առկա չորս հայցատեսակներից մեկն է: Այս հայցի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն առավելապես միտված է հակազդելու վարչական մարմինների ոչ իրավաչափ ռեալ ակտերին (գործողություն կամ անգործություն): Ի՞նչ է հնարավոր պահանջել գործողության կատարման հայցատեսակով: Գործնականում հանդիպում են իրավիճակներ, երբ վարչական մարմինը կատարում է որոշակի գործողություններ (ակտիվ վարքագիծ) կամ դրսևորում է անգործություն …

ՎԵՐԱՎԱՃԱՌՔԻ ԳՆԻ (RESALE PRICE METHOD) ՄԵԹՈԴԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ
Սույն հոդվածում կփորձենք բացահայտել «վերավաճառքի գնի» մեթոդի (resale price method) նշանակությունը տրանսֆերային գնագոյացման կանոններում՝ որպես հինգ հիմնական մեթոդներից մեկը։ Ինչպե՞ս է բնորոշվում «վերավաճառքի գնի» մեթոդը: Ինչպես տրանսֆերային գնագոյացման մյուս մեթոդները, «վերավաճառքի գնի» մեթոդը ևս բնորոշվում է որպես տեխնիկա կամ միջոց՝ որոշելու փոխկապակցված ընկերությունների միջև կնքվող վերահսկվող գործարքների (ապրանքների մատակարարման կամ ծառայության տրամադրման) գնի համապատասխանությունը պարզած …
