Մեր Բլոգը
RETRIEVE-ի թիմի իրավական փորձագիտական դիտարկումները, բիզնեսի վերաբերյալ վերլուծություններն ու կարգավորումների թարմացումները։
Ցուցադրվում է 49–60 ընդհանուր 67 հոդվածից · Էջ 5 ընդհանուր 6

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Տրանսֆերային գնագոյացումը ՀՀ հարկային օրենսդրության կարևոր և անհամեմատ նոր ոլորտներից է։ Այն սահմանում է, թե ինչպես են փոխկապակցված ընկերությունները միմյանց միջև ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման, ոչ նյութական ակտիվների օտարման և միջազգային սահմաններով այլ գործարքների ֆինանսավորման համար գին որոշում: Տրանսֆերային գնագոյացման ճիշտ քաղաքականությունը թույլ է տալիս բիզնեսներին միմյանց հետ համապատասխանեցնել իրենց գործառնական և հարկային շահերը՝ պահպանելով …

Առողջությանը վերաբերող տվյալները և դրանց պաշտպանությունը
Բոլորս էլ ամենատարբեր պատճառներով դիմել ենք բժշկական հաստատություններ բժշկական խորհրդատավություն, բուժզննում կամ բուժօգնություն ստանալու համար։ Այդ բոլոր այցերի ընթացքում բուժհաստատությունները ստանում և հավաքագրում են Ձեր վերաբերյալ անձնական և բժշկական գաղտինք համարվող տվյալները։ Այդպիսի տվյալների պաշտպանության մասին կխոսենք այս հոդվածում։ Ի՞նչ է բժշկական գաղտնիքը Հայաստանում առողջությանը վերաբերող տվյալները անվանում են բժշկական գաղտնիք։ Ավելի կոնկրետ՝ բժշկական գաղտնիքը …

Հայցի ապահովումը վարչական դատավարությունում
Հայցի ապահովումը վարչական դատավարությունում մասնակիցների շահերի պաշտպանության կարևորագույն գործիքներից մեկն է: Հայցի ապահովման միջոցով դատարանն որոշակի երաշխիքներ է ստեղծում, որպեսզի տվյալ գործով կայացվելիք դատական ակտի կատարումն հետագայում դժվար կամ անհնարին չդառնա: Ի՞նչ է հայցի ապահովումը Հայցի ապահովումը դատարանի կողմից կատարվող գործողություն է, որի արդյունքում առաջանում են սահմանափակող հետևանքներ դատավարության կողմերի համար, ասենք դրամական միջոցների վրա …

ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ի տարբերություն քաղաքացիական դատավարության, որտեղ գործին մասնակցող անձիք (հայցվորը և պատասխանողը) պարտավոր են ապացուցել իրենց պահանջների և/կամ առարկությունների հիմքում ընկած փաստերը` վարչական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխումը կախված է դատարան ներկայացված հայցատեսակից։ Ի՞նչ է ապացույցը Ապացույցը այն փաստի կամ փաստերի մասին տվյալն է, որը գործի լուծման համար ունի էական նշանակություն։ Վարչական դատավարությունում գոյություն ունեն ապացույցի հետևյալ …

ԻՆՉՊԻՍԻ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
Քիչ չեն այն դեպքերը, երբ ՀՀ իրավական համակարգում գործող նորմերը ձևակերպած չեն բավարար աստիճանի հստակությամբ և կարող են հակասական ընկալումների ու տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ։ Ոչ բավարար հստակություն ասելով պետք է հասկանալ, որ նորմը չի բավարարում իրավական որոշակիության պահանջներին, այսինքն՝ չունի այն ճշգրտությունը, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը …

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
Ի՞նչ է ընդհանուր ժողովը և որո՞նք են դրա տեսակները Ընդհանուր ժողովը ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է: Նրա կազմի մեջ են մտնում ընկերության մասնակիցները։ Ընկերության մասնակիցներն են ընկերության բաժնեմաս/երի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք։ Ընդհանուր ժողովին է վերապահված ընկերության համար կարևորագույն հարցերի լուծման իրավասությունը, այսպես օրինակ՝ ընդհանուր ժողովն է որոշում ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, ընտրում գործադիր …

Անբարեխիղճ մրցակցությունը և դրա դրսևորումները
Սույն հոդվածի շրջանակներում կուսումնասիրենք, թե ինչ է անբարեխիղճ մրցակցությունը և թե տնտեսվարողի ինչպիսի վարքագիծը կարող է դիտարկվել որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում: Հոդվածն ավելի պատկերավոր դարձնելու համար՝ կուսումնասիրենք նաև անբարեխիղճ մրցակցության դրսևորման վերջին դեպքերից մեկը, ըստ որի ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերջերս վարույթ էր հարուցել մի ընկերության նկատմամբ, որը բախվեց անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման …

Գաղտնիության (Չբացահայտման) Համաձայնագրերի Կարևորությունը Բիզնեսների Համար
Ներկայումս բիզնեսի զարգացման ու մրցունակության պահպահնման համար խիստ կարևորություն է ստանում գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը: Գաղտնիության կամ չբացահայտման համաձայնագրերը (Non-Disclosure Agreements/NDA) կարևոր գործիք են կոնֆիդենցիալ տեղեկատվության պաշտպանության համար: Չբացահայտման համաձայնագրերը երկու կամ ավելի կողմերի միջև կնքված պայմանագրեր են, որոնցով կողմերը իրավական պաշտպանություն են հաղորդում բացահայտվելիք տեղեկատվությանը: Այդ համաձայնագրերը սահմանում են, թե հատկապես որ տեղեկատվություն է համարվում …

Հարկային մարմնի ակտերի բողոքարկման մեխանիզմները
Հարկային կարգավորումների ներկայիս բարդ համակարգում բիզնեսները հաճախ են առերեսվում հարկային մարմնի ոչ բարենպաստ ակտերին: Ամենատարածված դեպքերը վերաբերում են հարկային մարմինների կողմից կիրառված տույժերին և տուգանքներին: Վերջիններս զգալի և/կամ ոչ զգալի ֆինանսական բեռ են առաջացնում տնտեսվարողների համար: Մյուս կողմից, տնտեսվարող սուբյեկտին վարչական պատասխանատվության ենթարկելու համար պետք է առկա լինեն փաստական և իրավական հիմքեր, ինչպես նաև հարկային …

Պարտավորեցման հայցի էությունը վարչական դատավարությունում
Ի՞նչ է պարտավորեցման հայցը։ Պարտավորեցման հայցը վարչական դատավարությունում առկա չորս հայցատեսակներից մեկն է: Այս հայցի էությունը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելն է: Ի՞նչ է հնարավոր պահանջել պարտավորեցման հայցով։ Գործնականում շատ են դեպքերը, երբ վարչական մարմինները մերժում են անձանց բարենպաստ վարչական ակտ ընդունելու դիմումները: Բարենպաստ վարչական ակտն այն ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն …

Ի՞նչ եղանակներով է իրականացվում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը
Ներկայիս դինամիկ քաղաքացիաշրջանառության մեջ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը առաջնային նշանակություն ունի: Քաղաքացիական իրավունքների պաշպանությունը և խախտված իրավունքների վերականգնումը իրականացվում է օրենքով նախատեսված որոշակի եղանակների միջոցով: Դրանք միջոցներն են, որոնք ապահովում են իրավունքների պատշաճ իրականացում և պաշտպանություն: Այս հոդվածի նպատակը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից յուրաքանչյուրի էության և գործիքակազմի բացահայտումն է: ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության հիմնական միջոցը դատարանում …

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՅՑ
Գործողության կատարման հայցը վարչական դատավարությունում առկա չորս հայցատեսակներից մեկն է: Այս հայցի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն առավելապես միտված է հակազդելու վարչական մարմինների ոչ իրավաչափ ռեալ ակտերին (գործողություն կամ անգործություն): Ի՞նչ է հնարավոր պահանջել գործողության կատարման հայցատեսակով: Գործնականում հանդիպում են իրավիճակներ, երբ վարչական մարմինը կատարում է որոշակի գործողություններ (ակտիվ վարքագիծ) կամ դրսևորում է անգործություն …
