Քրեական պաշտպանություն
25 հոդված գտնվել է

Անբարեխիղճ մրցակցությունը և դրա դրսևորումները
Սույն հոդվածի շրջանակներում կուսումնասիրենք, թե ինչ է անբարեխիղճ մրցակցությունը և թե տնտեսվարողի ինչպիսի վարքագիծը կարող է դիտարկվել որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում: Հոդվածն ավելի պատկերավոր դարձնելու համար՝ կուսումնասիրենք նաև անբարեխիղճ մրցակցության դրսևորման վերջին դեպքերից մեկը, ըստ որի ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերջերս վարույթ էր հարուցել մի ընկերության նկատմամբ, որը բախվեց անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման …

Գաղտնիության (Չբացահայտման) Համաձայնագրերի Կարևորությունը Բիզնեսների Համար
Ներկայումս բիզնեսի զարգացման ու մրցունակության պահպահնման համար խիստ կարևորություն է ստանում գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը: Գաղտնիության կամ չբացահայտման համաձայնագրերը (Non-Disclosure Agreements/NDA) կարևոր գործիք են կոնֆիդենցիալ տեղեկատվության պաշտպանության համար: Չբացահայտման համաձայնագրերը երկու կամ ավելի կողմերի միջև կնքված պայմանագրեր են, որոնցով կողմերը իրավական պաշտպանություն են հաղորդում բացահայտվելիք տեղեկատվությանը: Այդ համաձայնագրերը սահմանում են, թե հատկապես որ տեղեկատվություն է համարվում …

Հարկային մարմնի ակտերի բողոքարկման մեխանիզմները
Հարկային կարգավորումների ներկայիս բարդ համակարգում բիզնեսները հաճախ են առերեսվում հարկային մարմնի ոչ բարենպաստ ակտերին: Ամենատարածված դեպքերը վերաբերում են հարկային մարմինների կողմից կիրառված տույժերին և տուգանքներին: Վերջիններս զգալի և/կամ ոչ զգալի ֆինանսական բեռ են առաջացնում տնտեսվարողների համար: Մյուս կողմից, տնտեսվարող սուբյեկտին վարչական պատասխանատվության ենթարկելու համար պետք է առկա լինեն փաստական և իրավական հիմքեր, ինչպես նաև հարկային …

Պարտավորեցման հայցի էությունը վարչական դատավարությունում
Ի՞նչ է պարտավորեցման հայցը։ Պարտավորեցման հայցը վարչական դատավարությունում առկա չորս հայցատեսակներից մեկն է: Այս հայցի էությունը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելն է: Ի՞նչ է հնարավոր պահանջել պարտավորեցման հայցով։ Գործնականում շատ են դեպքերը, երբ վարչական մարմինները մերժում են անձանց բարենպաստ վարչական ակտ ընդունելու դիմումները: Բարենպաստ վարչական ակտն այն ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն …

Ի՞նչ եղանակներով է իրականացվում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը
Ներկայիս դինամիկ քաղաքացիաշրջանառության մեջ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը առաջնային նշանակություն ունի: Քաղաքացիական իրավունքների պաշպանությունը և խախտված իրավունքների վերականգնումը իրականացվում է օրենքով նախատեսված որոշակի եղանակների միջոցով: Դրանք միջոցներն են, որոնք ապահովում են իրավունքների պատշաճ իրականացում և պաշտպանություն: Այս հոդվածի նպատակը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից յուրաքանչյուրի էության և գործիքակազմի բացահայտումն է: ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության հիմնական միջոցը դատարանում …

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՅՑ
Գործողության կատարման հայցը վարչական դատավարությունում առկա չորս հայցատեսակներից մեկն է: Այս հայցի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն առավելապես միտված է հակազդելու վարչական մարմինների ոչ իրավաչափ ռեալ ակտերին (գործողություն կամ անգործություն): Ի՞նչ է հնարավոր պահանջել գործողության կատարման հայցատեսակով: Գործնականում հանդիպում են իրավիճակներ, երբ վարչական մարմինը կատարում է որոշակի գործողություններ (ակտիվ վարքագիծ) կամ դրսևորում է անգործություն …

ՎԵՐԱՎԱՃԱՌՔԻ ԳՆԻ (RESALE PRICE METHOD) ՄԵԹՈԴԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ
Սույն հոդվածում կփորձենք բացահայտել «վերավաճառքի գնի» մեթոդի (resale price method) նշանակությունը տրանսֆերային գնագոյացման կանոններում՝ որպես հինգ հիմնական մեթոդներից մեկը։ Ինչպե՞ս է բնորոշվում «վերավաճառքի գնի» մեթոդը: Ինչպես տրանսֆերային գնագոյացման մյուս մեթոդները, «վերավաճառքի գնի» մեթոդը ևս բնորոշվում է որպես տեխնիկա կամ միջոց՝ որոշելու փոխկապակցված ընկերությունների միջև կնքվող վերահսկվող գործարքների (ապրանքների մատակարարման կամ ծառայության տրամադրման) գնի համապատասխանությունը պարզած …
